Տարեդարձ է այսօր. Սերժ Սարգսյանի ծննդյան տոնը ՀՀԿ էլիտան կնշի ռեստորանում.«Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Սերժ Սարգսյանի տարեդարձն է, նա դառնում է 62 տարեկան: Մեր տեղեկություններով, էլիտան` նախարարներ, պատգամավորներ, ՀՀԿ ղեկավար կազմը ժամը 19։00-ին հավաքվելու են Ջրվեժի «Վանատուր» ռեստորանում` նշելու իրենց առաջնորդի տարեդարձը:
Ավանդույթի համաձայն` տարեդարձը կնշեն առանց հոբելյարի, նա սովորաբար չի մասնակցում իր ծննդյան «փարթիներին», նախընտրում է մտերիմ մարդկանց հետ նշել: Փորձեցինք նախագահի խոսնակից` Վլադիմիր Հակոբյանից տեղեկանալ, թե ինչպես է Սերժ Սարգսյանը նշելու իր տարեդարձը։ Հակոբյանը դա համարեց անձնական տեղեկատվություն ու ոչինչ չասաց:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի տարեդարձի պատճառով ՀՀԿ-ն հինգշաբթի կայացող ԳՄ նիստը տեղափոխել է ուրբաթ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



