Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանի քաղաքապետը պարգևատրել է արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի փառատոնի մասնակիցներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի առաջին փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի «Դինամո» ՄՀԿ նախաձեռնությամբ կազմակերպության մարզահամալիրում անցկացվող փառատոնը մեկտեղել էր Հայաստանի Հանրապետությունում արևելյան մարտարվեստով զբաղվող ֆեդերացիաներին: 
 Ողջունելով մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ առաջին անգամ անցկացվող փառատոնը կդառնա ավանդական ու արևելյան մարտարվեստների հայ մարզիկներին հնարավորություն կընձեռի այս փառատոնում ևս ներկայացնելու իրենց յուրօրինակ հմտություններն ու ձեռքբերումները:
«Առաջին անգամ անցկացվող փառատոնը համախմբել է արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի ֆեդերացիաներին, ինչը ողջունելի է և պետք է դառնա ավանդական: Վստահ եմ, նման նախաձեռնությունների շնորհիվ է նաև, որ թե՛ արևելյան մարտարվեստների և թե՛ մյուս բոլոր մարզաձևերում տարեցտարի ավելանում է մարզիկների ու մարզիչների թիվը: Եվ մենք պետք է մշտապես նպաստենք նման նախաձեռնությունների կյանքի կոչմանը, որոնց հիմնական նպատակը բոլոր մարզաձևերի մասսայականացումն է: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին այս փառատոնն էլ ավելի կընդլայնի շրջանակն, ու մենք կգրանցենք նորանոր ձեռքբերումներ: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես լինելու է բոլոր ֆեդերացիաների, մարզիչների ու մարզիկների կողքին և աջակցելու է նմանատիպ բոլոր ծրագրերին»,- ընդգծել է քաղաքապետը: 
 ՀՀ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանն էլ, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ցուցաբերվող մշտական աջակցության համար, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության միջև հաստատված համագործակցությունն իսկապես կարևոր էր ու անհրաժեշտ, ինչի շնորհիվ արդեն իսկ գրանցվում են շոշափելի արդյունքներ: 
 Հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի «Քաղաքապետի գավաթ» փառատոնի պատվոգրերով է պարգևատրել փառատոնին մասնակից ֆեդերացիաների նախագահներին: 
 Հայաստանում արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի զարգացման և տարածման գործում ներդրած ավանդի համար ֆեդերացիաների նախագահների անունից Գառնիկ Հայրապետյանն էլ հատուկ պատվոգիր է հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
 Փառատոնի պաշտոնական մեկնարկը, որին Երևանի քաղաքապետի և մարզասրահ այցելած հանդիսականների հետ միասին հետևել են նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, ուղեկցվել է ՀՀ քիք-բոքսինգի ազգային, Ավանդական ուշուի, Հայաստանի Կիոկուշին կարատեի, Այկիկենդո կարատե-դո, Կենտրոն ավանդական կարարատե-դո ֆեդերացիաների սաների ցուցադրական ելույթներով:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

ԱՄՆ-ն կենտրոնական տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ում. ՄերցՖոն դեր Լայեն․ Մենք կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովովԻրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառել իր միջուկային ծրագիրը. Al ArabiyaՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանԻրանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԳերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել Կարապետյան«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը