Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեյրան Օհանյանը հարգանքի տուրք է մատուցել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ (նշվում է հունիսի 29-ին) «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ,  ՀՀ ՊՆ և ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ԵԿՄ-ի, Արցախյան պատերազմի վետերանների միության, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ: Այցելուները ծաղիկներ և ծաղկեպսակներ են Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

«Եռաբլուր» պանթեոնում կազմակերպված` անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառման ընթացքում ՊՆ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդանն Ավետիսյանն ընդգծել է, որ Արցախյան ազատամարտի հաղթանակը կռած ազատամարտիկների հիշատակն ու նրանց գործած սխրանքները, որպես սրբազան պատգամ, փոխանցվում են և երիտասարդներին, և հայկական բանակի զինծառայողներին: Ավելին` ազատամարտին մասնակից հայորդիների հիշատակի պահպանումն ու նրանց դավանած արժեքներին հավատարմությունը մեր օրերում դարձել են ՀՀ զինված ուժերի ձեռքբերումների և մեր հայրենիքի պաշտպանունակության կարևորագույն գրավականներից մեկը:

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանն իր հերթին նշել է, որ անցած տարիները ոչ միայն չեն թուլացրել անհայտ կորածների վերադարձի հավատը, այլև ծառայել են Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի կազմավորմանն ու դրա միջոցով որոնողական աշխատանքների իրականացմանը:

Պաշտպանության նախարար, Սեյրան Օհանյանն իր խոսքում շեշտել է, որ անհայտ կորած մարտիկները յուրաքանչյուր պատերազմի անխուսափելի ուղեկիցներն են, չսպիացող վերքերն ու չամոքվող ցավն են, որ միշտ հիշեցնում են Հայրենիքի պաշտպանության գործի հանդեպ բացառիկ պատասխանատվության անհրաժեշտությունը: Որպես ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ՝ Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ, միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համագործակցելով, արվել և այսուհետ էլ արվելու է առավելագույնը՝ անհայտ կորածների ճակատագրի բաց էջերը լրացնելու, նրանց հարազատներին սփոփելու և հնարավորության սահմաններում աջակցելու համար:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն եղել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում կառուցվող թանգարանի շենքում, ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքներին:

 

Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը