Չինաստանն իր քաղաքացիներին հանձնարարել է ձեռնպահ մնալ Թուրքիա ուղեւորություններից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի ԱԳ նախարարությունն իր քաղաքացիներին հանձնարարել Է ձեռնպահ մնալ Թուրքիա ուղեւորություններից Ստամբուլի օդանավակայանում կատարված ահաբեկչությունից հետո, իսկ Թուրքիայում գտնվողներին հորդորել Է զգոն լինել: Այդ մասին հունիսի 29-ին հայտնել Է ՉԺՀ-ի Ա Գ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը:
«Ներկա պայմաններում ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը եւ Ստամբուլում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը հանձնարարել են Չինաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Թուրքիա ուղեւորություններից, իսկ Թուրքիայում գտնվողներին՝ պահպանել զգոնությունը»,- ասել Է Խուն Լեյը ճեպազրույցի ընթացքում:
ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նաեւ հայտնել Է, որ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Թուրքիայի իր պաշտոնակցին ցավակցական հեռագիր Է ուղարկել ահաբեկչության կապակցությամբ:
ԱԳ նախարարության տեղեկատվությամբ՝ ահաբեկչությունից տուժածների թվում Չինաստանի քաղաքացիներ չկան: Պայթյունի պահին օդանավակայանում գտնվում Էին ՉԺՀ-ի 90-ից ավելի քաղաքացիներ, որոնք սպասում Էին իրենց թռիչքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



