Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ 156 քաղաքացի Ռուսաստանի ԱԻՆ օդանավով կտեղափոխվեն Հայաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հունիսի 29-ին, ժամը 09.15-ին կապ է հաստատվել Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ի հետ: Այնտեղից հայտնել են, որ Լարսի անցակետ տանող փլուզված ճանապարհին իրավիճակը մնում է անփոփոխ, վթարա-վերականգնողական աշխատանքները շարունակվում են, ստեղծվել է 2 վրանային ավան` նախատեսված 70 մարդու համար: Վրաններում մարդկանց տրամադրվում է տաք սնունդ և գիշերակացի հնարավորություն: Աշխատանքներ են տարվում ՌԴ սահմանային անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին ՌԴ ԱԻՆ օդանավով Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: 

ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի ուղեկցությամբ այսօր Վլադիկավկազի օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որով նախատեսվում է Հայաստան տեղափոխել ՀՀ 156 քաղաքացի: Երթուղու ընթացքի և ժամանման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից իրավիճակի պարզաբանման և իրադարձությունների զարգացման վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով պարբերաբար կապ է հաստատվում  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի, ՌԴ ԱԻՆ և Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ների հետ:           

Ձեռնարկվող միջոցառումների գործընթացն ամբողջությամբ գտնվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում: 

Հունիսի 28-ին, ժամը 18.10-ին ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային Օսիայում առկա են տրանսպորտային միջոցների և մարդկանց կուտակումներ՝ մոտ 200 բեռնատար, 40 մարդատար ավտոմեքենա` 77 ուղևորով (10 երեխա) և 2 ավտոբուս՝ 88 ուղևորով: Ուղևորների մեջ կան նաև հղի կանայք, ովքեր չունեն միջոցներ` այլընտրանքային ճանապարհով (նավով կամ օդանավով) Հայաստան ուղևորվելու:

Նույն օրը, ժամը 21.04-ին կապ է  հաստատվել Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ի հետ, որտեղից հաղորդել են Վլադիկավկազ քաղաքի մոտ գտնվող Ռեդանտ կոչվող տարածքում կուտակված շուրջ 50 բեռնատարի մասին:

Ժամը 22.51-ին Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Վերին Լարսի անցակետում առկա է տրանսպորտային միջոցների կուտակում` 53 բեռնատար, Ռենդանտ բնակավայրում` 11 բեռնատար, 2 ավտոբուս 88 ուղևորով, 40 մարդատար` 77 ուղևորով (ընդհանուր առմամբ` 230 ՀՀ քաղաքացի):

Սահմանային հատվածում ՀՀ քաղաքացիներին է այցելել ՌԴ ԱԻՆ Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Նիկոլայ Լիտյուկը: Վերջինս ծանոթացել է քաղաքացիների կարիքներին` դրանց հնարավոր լուծումներ տալու նպատակով: 

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: 

Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: 

Նույն օրը, ժամը 17.00-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, թե ավտոճանապարհի վնասված հատվածի վերականգնումը, նախնական հաշվարկներով, կտևի 15-20 օր: Տուժածներ չկան, տարհանվել է 60-70 զբոսաշրջիկ:

 

Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապված