Բեռլինում հրկիզվել Է Գերմանիայում Վրաստանի դեսպանատան ավտոմեքենան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲեռլինում լույս հունիսի 29-ի գիշերը դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի ավտոմեքենաներ են հրկիզվել: Դրանց թվում Է նաեւ Գերմանիայում Վրաստանի դեսպանատան ավտոմեքենան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության համաձայն, այդ փաստով հետաքննություն Է սկսվել:
«Երեկ Բեռլինում, ցավոք, դիվանագիտական համարանիշներ ունեցող մի քանի ավտոմեքենաներ են հրկիզվել, որոնց թվում եղել Է նաեւ Վրաստանի դեսպանատան մի ավտոմեքենա: Տեղի ունեցածի կապակցությամբ հետաքննություն Է սկսվել: Անհրաժեշտ Է նշել, որ սա առաջին դեպքը չԷ, երբ որոշակի մի խմբավորում անում Է դա: Սպասում ենք հետաքննության արդյունքներին»,-հայտարարել են ԱԳ նախարարությունում:
Առկա տեղեկատվության համաձայն, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության ավտոմեքենայից բացի, հրկիզվել Է նաեւ Ֆրանսիայի դեսպանատան մի ավտոմեքենա:



