Վրաստանում ապրող ՌԴ քաղաքացիները Պետդումայի ընտրություններին մասնակցելու համար կմեկնեն Հայաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում ապրող ՌԴ քաղաքացիները կկարողանան Պետդումայի սեպտեմբերյան ընտրություններին մասնակցել՝ ժամանելով Հայաստանի Գյումրի քաղաք: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Վասիլի Լիխաչովը:
«Վրաստանի տարածքում ապրող ՌԴ քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկել Հայաստանի տարածքում՝ Գյումրիում»,-ասել Է նա:
Լիխաչովը նշել Է, որ Թբիլիսիում ՌԴ-ի շահերը ներկայացնում Է Շվեյցարիայի դեսպանությունը:
«Կցանկանան արդյոք նրանք մեր դիմումից հետո ինքնիշխան պետության տեղամաս ստեղծել իրենց տարածքում՝ քվեարկության կազմակերպման համար: Ես վստահ չեմ, նման պրակտիկա չկա: Բայց Վրաստանի խորհրդարանի ընտրություններում վրացիները քվեարկել են այն ընտրատեղամասում, որը շվեյցարացիների կողմից բացվել Էր Մոսկվայում»,-ասել Է Լիխաչովը:
Յոթերորդ գումարման Պետդումայի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 18-ին, հաղորդել Է Sputnik-ը:



