Կաթն ու սոդան՝ կրունկների խնամքի միջոց
ԼԱՅՖԿոշտացած կրունկները ոչ միայն՝ տհաճ են, այլև՝ ցավոտ: just-lady կայքն առաջարկում է հրաշալի միջոց, որը կբուժի կրունկներն ու դրանք կպատրաստի բաց կոշիկի սեզոնին:
Կատարյալ և փափուկ կրունկներ ունենալու համար այլևս կարիք չի լինի հսկայական միջոցներ ծախսել գեղեցկության սրահներում: Այդ ամենին կարող եք հասնել նույնիսկ տան պայմաններում:

Յուրաքանչյուրիս տանն էլ կաթ և սոդա կա: Մեզ մնում է միայն դրանք խառնել:
4 բաժակ կաթը եռացրեք: Լցրեք հատուկ տարայի մեջ և ոտքերն իջեցրեք մեջը: Կաթին ավելացրեք 2 ճ/գ սոդա:
Այս վաննայի մեջ ոտքերը պահեք 10-15 րոպե, որից հետո ոտքերի քերիչի միջոցով տրորեք կրունկները: Վերջում ոտքերը լվացեք գոլ ջրով, սնուցող քսուք քսեք և բամբակե գուլպաներ հագեք:
Հիշեք, որ ոտքերի կանոնավոր խնամքն օգնում է խուսափել ճաքերից և կոշտուկներից:
1
Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք կհարստանան 2026 թվականին
3
Նոր մանրամասներ՝ Հանրապետությունը ցնցած, Աբովյան քաղաքում՝ մարդաշատ վայրում, տեղի ունեցած միջադեպից
...
4
Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային սպանողներին չեն գտել. կալանքի դիմում
5
Ջուր չի լինելու նոյեմբերի 13-ին, 17-ին և 18-ին



