ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների նոր ձեւաչափը կհաստատվի դաշինքի Վարշավայի գագաթնաժողովում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը եւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը «ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթնաժողովում (հուլիսի 8-9-ը) համատեղ հայտարարություն կանեն» ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության նոր ձեւաչափի վերաբերյալ: Այդ մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների վերաբերյալ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ:
«Եվրախորհուրդը (ԵՄ-ի գագաթնաժողովը) կոչ է անում ուժեղացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ մեր ընդհանուր նպատակների ու արժեքների լույսով եւ ի պատասխան Արեւելքից եւ Հարավից աննախադեպ մարտահրավերների: Այդ նոր ձեւաչափը պետք է կոնկրետ բնագավառներում պրակտիկ համագործակցության արագացման ձեւ ընդունի»,- ասված է հայտարարության մեջ:
Դրանում նաեւ ընդգծվում է, որ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժեղացված համագործակցության գործընթացը կրելու է «բաց բնույթ» եւ պահպանելու է «որոշումների ընդունման լիակատար անկախությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:



