ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն փորձում են պայմանավորվել Սիրիայում բոլոր ահաբեկիչներին ոչնչացնելու շուրջ. Քերի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնը եւ Մոսկվան կոնսուլտացիաներ են անցկացնում այն թեմայի շուրջ, թե ինչպես կարելի է փոխել Սիրիայի մի շարք շրջաններում գործող հրադադարի ռեժիմը, որպեսզի ակտիվացվի պայքարը ծայրահեղական խմբավորումների դեմ: Այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քեր ին հունիսի 28-ին հայտարարել է ԱՄՆ-ի Ասպեն քաղաքում (Կոլորադոյի նահանգ) ունեցած ելույթի ժամանակ:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն արձանագրել է, որ զգալի առաջընթաց է ձեռք բերվել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:
Նա նաեւ նշել է. «Ներկայում ես մասնակցում եմ ռուսների հետ բանակցություններին, որպեսզի հասկանամ՝ կարող ենք մենք արդյոք փոխել հրադադարի շուրջ ընթացիկ պայմանավորվածությունների սկզբունքը եւ առաջընթացի հասնել այն բանում, ինչ վերաբերում է երկրում բոլոր ահաբեկիչների ոչնչացմանը՝ փորձելով միաժամանակ ապահովել քաղաքական կարգավորումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:



