Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրազդանի կիրճում տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 16-ամյա անչափահասի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Հրազդանի կիրճում հունիսի 23-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Կատարված բազմակողմանի և մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել կատարված սպանությանը կասկածյալ  Լ.Ստեփանյանի մեղսակցությունը բացառող ապացույցներ և հունիսի 26-ին նա արգելանքից ազատվել է։

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. հունիսի 23-ին՝ ժամը 23.25-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցուց դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ  խումբը. Հրազդանի կիրճում՝ ատոմային էներգետիկայի ինստիտուտի վարչական շենքից շուրջ 200 մետր հեռավորության վրա գտնվող բաց տարածքում, հայտնաբերվել է 1967թ. ծնված Ա.Պողոսյանի դին՝ գլխի շրջանի բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 00.30-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից ստացվել է ևս մեկ ահազանգ, որ «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում գտնվող բենզալցակայանի մոտից «գլխի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Լ.Ստեփանյանը:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երկու ահազանգերը փոխկապակցված են. տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 45-ամյա Լ.Ստեփանյանը ստացել է ծանր մարմնական վնաս, իսկ Ա.Պողոսյանը՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածք:

Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Լ.Ստեփանյանը, և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել փորձաքննություններ, իրականացվել անհրաժեշտ քննչական այլ գործողություններ՝ նախնական տվյալները, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Արդյունքում՝ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ Հրազդանի կիրճում տեղի ունեցած վիճաբանությանը մասնակից է եղել նաև երրորդ անձը՝ 16-ամյա մի պատանի, ում ինքնությունը պարզվել է։ Վերջինս հարցաքննվել է, և տրված ցուցմունքները համադրվել գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ, որոնց համաձայն՝ անչափահաս տղան է վիճաբանության ժամանակ  քարով հարվածել նաև ալկոհոլ օգտագործած Լ.Ստեփանյանի դեմքին, ում փախուստի դիմելուց հետո քարերով հարվածներ է հասցրել նաև Ա.Պողոսյանին։

Ապացույցների համակցությամբ՝ Լ.Ստեփանյանը հունիսի 26-ին ազատվել է արգելանքից և ճանաչվել տուժող։ 16-ամյա տղային հունիսի 27-ին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 112-րդ հոդվածների առաջին մասերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա  նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին