Հաճախ են երեխաներին ասում` «Շնորհակալ եմ». Հոգատար մայրերի հինգ կանոն
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Հաճախ տնային հոգսերով տարվելով` տնային տնտեսուհիները սկսում են իրենց երեխաներին քիչ ուշադրություն դարձնել: Դրանից խուսափելու համար առաջարկում ենք 5 կանոն, որոնց հետևում են հոգատար մայրերը:
1. Հոգատար մայրերը հաճախ են հաճոյախոսություններ անում իրենց երեխաներին և իրենց երեխաներին սովորեցնում են այդպիսին լինել ուրիշների հանդեպ:
2. Հաճախ են երեխաներին ասում` «Շնորհակալ եմ»: Այդպես երեխաները սովորում են իրենք էլ շնորհակալ լինել:
3. Նրանք չեն վախենում երեխաներին բարդ հանձնարարություններ տալ, անգամ եթե վստահ են, որ նրանք կձախողվեն:
4. Հոգատար մայրերը չեն ամաչում իրենց երեխաներին ասել, թե որքան հոգատար և ուշադիր են իրենց հայրերը:
5. Իրենց երեխաների հետ զրույցին վերաբերում են որպես աշխարհի ամենալուրջ խոսակցության:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



