Նորզելանդացի զույգն անիվների վրա «դղյակ» է կառուցել (լուսանկարներ)
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Մեզանից շատերն են երազում ապրել հեքիաթային դղյակում և շուրջերկրյա ճամփորդության մեկնել: Սակայն Նոր Զելանդիայում բնակվող մի ընտանիք` Ջասթինը, Յոլան ու նրանց որդին` Պիկոն, որոշել են համատեղել 2 երազանքներն ու հին բեռնատարն ինքնատիպ «դղյակի» վերածելով՝ մեկնել ուշագրավ ճամփորդության:
Ինչպես նշում է AdMe.Ru-ն, ամուսինները հին բեռնատարը «ձևափոխել» են ինքնուրույն` իրենց համար ստեղծելով բացառիկ փոխադրամիջոց-կացարան:
Հայտնի է, որ բեռնատարն աշխատում է արևային մարտկոցների հիմքով: Ուղևորության ընթացքում ամբողջ տունը կոմպակտ ծալվում է, իսկ կանգառների ժամանակ կրկին բացվում` վերածվելով հարմարավետ կացարանի:
Նշվում է, որ զույգն անընդհատ վերանորոգում ու կատարելագործում է իր շարժական «դղյակը»:






1
Կյանքից հեռացել է Ռուբեն Ավանեսյանը
2
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
3
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան
4
Տասնյակ զոհեր կան․ ուղևորատար ավտոբուսը գետն է ընկել
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



