ԼՂ հակամարտության կարգավորման թեման «լռություն Է պահանջում». Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 28-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ հարցին, հայտարարել Է, որ ԼՂ հակամարտության կարգավորման թեման լռություն Է պահանջում: Դր ա վրա պետք Է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները, հավելել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Կարեւոր Է՝ ձեռք բերված դրականը չփոշիացնել հանրային հռետորաբանության մեջ, այն պետք Է պահպանել կոնկրետ քայլերի ընթացքում իրագործելու համար»,-նշել Է դիվանագետը:
«Կան թեմաներ, որոնք լռություն են պահանջում, որովհետեւ այստեղ պետք Է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները»,-ասել Է նա:
Զախարովան ըմբռնում Է հայտնել այդ թեմայի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրության հարցում, բայց նշել Է, որ «տարբերություն կա տեղեկատվություն տրամադրելու եւ հանրային տարածքը ուժերը չափելու համար օգտագործելու միջեւ»: «Կարեւոր Է այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը փոխադրվի որոշակի իրական հարթություն»,-ընդգծել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:



