«Դեպի Ռիո». հայկական կոխը՝ մյուս մարզաձևերի շարքում. Օլիմպիական օրը՝ սպորտային տոնախմբություն (տեսանյութ)
ՍՊՈՐՏՀայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն Գագիկ Ծառուկյանի անմիջական աջակցությամբ և Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ նշել է Օլիմպիական օրը, որին մասնակցել են ոչ միայն տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ, այլև հասարակ քաղաքացիներ, նաև օտարերկրացիներ:
Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, Հայաստանում նույնպես, ավանդույթի համաձայն, մեծ շուքով են նշում Օլիմպիական օրը: ՀԱՕԿ-ի և հատկապես Գագիկ Ծառուկյանի համար այս միջոցառումը կարևորներից մեկն էր, որը խաղաղության, համերաշխության, ժողովուրդներին միմյանց հետ բարեկամացնելու և սպորտը մասսայականացնելու խորհուրդ ունի, նմանատիպ մրցաշարեր ՀԱՕԿ-ն իրականացնում է ամբողջ տարվա ընթացքում: Իսկ արդյունքն առավել քան ակնհայտ է:
Այս մասին առավել մանրամասն՝ «Կենտրոն» հ/ը-ի «Դեպի Ռիո» հաղորդաշարի հերթական թողարկմանը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



