Ողբերգական վթար Ապարանի հուշարձանի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 15-ին, ժամը 20.35-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ապարանի հուշարձանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Սպիտակ հատվածում դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZM 391 (վարորդ` 1991 թ. ծնված Տ. Պ.) եւ «Գռանդ Շիրոկի» մակնիշի 96 MO 096 (վարորդ` 1990 թ. ծնված Գ. Գ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել «Օպել Վեկտրա»-ի վարորդի դին, հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



