Վարդան Բակալյանը տեղափոխվել է «Գանձասար-Կապան»
ՍՊՈՐՏ«Գանձասար-Կապան»-ի հետ մեկ տարվա պայմանագիր ստորագրելուց հետո կապանյան թիմից ստացած իր առաջին տպավորությունների մասին է խոսել 21-ամյա Վարդան Բակալյանը: Ֆուտբոլիստը նշել է, որ շատ լավ է տրամադրված այս տեղափոխությունից հետո և, որ «Գանձասար-Կապան»-ում հիանալի կոլեկտիվ է հավաքվել:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ այդ մասին հաղորդում է «Գանձասար-Կապան»-ի լրատվության բաժինը:
2015/16 մրցաշրջանում Բակալյանը տեղափոխվեց «Ալաշկերտ», բայց չկարողանալով ամրապնդվել առաջին թիմում, հանդես էր գալիս «Ալաշկերտ-2»-ի կազմում, և անցկացրեց ընդամենը 2 հանդիպում: Հիմա Բակալյանը 21 տարեկան է: Չնայած երիտասարդ տարիքին, նա բավականին փորձառու է, քանի որ արդեն 6-րդ տարին է, ինչ խաղում է բարձր մակարդակով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



