Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՌԴ-ում ՀՀ դեսպանը և Մոսկվայի կրթության դեպարտամենտի պաշտոնյան քննարկել են հայկական դպրոցներից մեկի հարցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը և Մոսկվայի կառավարության կրթության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Վիկտոր Ֆերտմանը քննարկել են Մոսկվայի միջմշակութային հաղորդակցության թիվ 1650 պետական բյուջետային կրթական հաստատության հետագա գործունեությանն առնչվող հարցերին. այն բացվել է 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Մոսկվայում հայտնված հայաստանցի դպրոցականների՝ հայկական թեքումով ուսումը շարունակելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում հունիսի 27-ին տեղի է ունեցել դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը Մոսկվայի կառավարության կրթության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Վիկտոր Ֆերտմանի հետ՝ օրեր առաջ ՌԴ-ում ՀՀ դեսպանի և նույն դեպարտամենտի ղեկավար-նախարար Ի.Կալինայի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Մոսկվայի միջմշակութային հաղորդակցության թիվ 1650 պետական բյուջետային կրթական հաստատության հետագա գործունեությանն առնչվող հարցերին, որոնք մտահոգության տեղիք են տվել՝ ելնելով իրավիճակային որոշ խնդիրներից:

Դեսպան Եսայանը հիմնավորել է նշված կրթօջախի նկատմամբ հայկական կողմի հետաքրքրությունը՝ հաշվի առնելով այն, որ դպրոցը բացվել է 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Մոսկվայում հայտնված հայաստանցի դպրոցականների՝ հայկական թեքումով ուսումը շարունակելու նպատակով: Կրթօջախը նաև հանդիսանում է հայ-ռուսական միջպետական փոխհամաձայնության հիման վրա գործող Մոսկվայի հայերենի դասավանդմամբ երկու դպրոցներից մեկը:

Զրույցին կողմերը փոխադարձ մտահոգություն են հայտնել նաև դպրոցի աշակերտների ընդհանուր թվի, ինչպես նաև հայոց լեզվի ուսուցման մեջ ներգրավված հայազգի դպրոցականների թվակազմի կրճատման շուրջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ-ռուսական կրթական ոլորտին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ կարևորելով նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղված քայլերը:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կրկին հանդիպել հուլիսի կեսերին՝ դպրոցի հետագա գործունեության արմատական բարելավմանն առնչվող հարցերը հստակեցնելու և անհրաժեշտության դեպքում կազմակերպչական խնդիրները կարգավորելու նպատակով»:

Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ Զաքարյան