Մերկելն անհրաժեշտ է համարում կանխել ԵՄ-ից այլ անդամների դուրս գալը. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհրաժեշտ Է համարում կանխել Մեծ Բրիտանիայից հետո նրա այլ անդամների դուրս գալը Եվրամիությունից:
Այդ մասին նա հայտարարել Է Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության վարչության տեսախորհրդաժողովի ընթացքում: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը:
«Մերկելը հայտարարել Է, թե անհրաժեշտ Է թույլ չտալ, որ մյուս երկրները, հետեւելով Մեծ Բրիտանիային, գնան ԵՄ-ից դուրս գալու ճանապարհով»,-գործակալությունը մեջբերում Է տեսախորհրդաժողովին մասնակցած երկու աղբյուրների խոսքը:
Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեում բրիտանացիների 51 տոկոսը քվեարկել Է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու օգտին, դեմ Է արտահայտվել 48,1 տոկոսը:
ԳՖՀ-ի կանցլերն ավելի վաղ հանրաքվեի արդյունքը գնահատել Է «արմատական բեկում Եվրոպայի, եվրոպական միավորման գործընթացի համար», սակայն ընդգծել Է, որ «Եվրամիությունը բավականաչափ ուժեղ Է, որպեսզի ճիշտ պատասխաններ գտնի այսօր ստեղծված իրադրությունը շտկելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



