Հինգ անգամ դատված լինելով՝ կրկին զբաղվել է թմրամիջոցների առքուվաճառքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու դեպքի առթիվ:
Մասանվորապես, ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Մանուկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ-ին Կարեն Արզումանյանի հետ, առանց իրացնելու նպատակի փորձել են ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի՝ 0,64 գրամ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող 80 հատ դեղահաբ:
Նախկինում հինգ դատվածություն ունեցող Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածներով եւ վերջինի երրորդ մասով: Այն է՝ նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
Մանուկ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



