Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսպանիայի վաղաժամկետ ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Մարիանո Ռախոյի աջ Ժողովրդական կուսակցությունը հաղթանակ է տարել հունիսի 26-ին Իսպանիայում կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում՝ չստանալով բացարձակ մեծամասնություն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Նախնական տվյալներով՝ Ժողովրդական կուսակցությունը 137 մանդատ է ստացել 350-տեղանոց Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ)՝ հավաքելով ձայների 32 տոկոսը: Երկրորդ տեղն զբաղեցրել են սոցիալիստները: Նոր խորհրդարանում նրանք կունենան 85 մանդատ՝ հինգով պակաս, քան ներկայիս խորհրդարանում:

71 մանդատով երրորդ տեղն զբաղեցրել է «Միավորվելով՝ կարող ենք» ձախ նախընտրական դաշինքը, որը բաղկացած է Podemos եւ «Միավորված ձախեր» կուսակցություններից, խորհրդարանում 32 տեղ բաժին է հասել «Քաղաքացիներ» հայրենասիրական կուսակցությանը:

Ինչպես նշվում է, վաղաժամկետ ընտրությունները հստակություն չմտցրեցին կառավարության ձեւավորման հարցում, քանի որ Ժողովրդական կուսակցությունը չի կարողանա դա անել նույնիսկ կենտրոնամետների հետ կոալիցիա ստեղծելու դեպքում: Ընդսմին ձախ կոալիցիան միավորվելու դեպքում նույնպես անհրաժեշտ մեծամասնություն չի ստանա:

Մինչդեռ Ժողովրդական կուսակցության առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Մարիանո Ռախոյը հայտարարել է ընտրություններում հաղթելու մասին՝ խոստանալով հունիսի 27-ից բանակցություններ սկսել կոալիցիայի շուրջ: «Իսպանական հասարակությունը վստահություն է ցուցաբերել մեր կուսակցությանը, դա դժվար էր, բայց մենք կռիվ տվեցինք Իսպանիայի եւ իսպանացիների համար՝ ոչ ոքի չպարտադրելով մեր կամքը, պայքարելով միայն հանուն իսպանացիների ընդհանուր շահերի: Մենք այն կուսակցությունն ենք, որի համար առանցքային են իսպանացիների շահերը, եւ մեր կուսակցությունն արժանի է հարգանքի»,- ընդգծել է Ռախոյը:

Պատգամավորների կոնգրեսի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 20-ին: Դրանց արդյունքում չորս հիմնական քաղաքական ուժերին չհաջողվեց համաձայնության գալ եւ հաստատել վարչապետին, ինչից հետո հունիսի 26-ին նշանակվել էին վաղաժամկետ ընտրություններ:

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԼավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում ԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԼեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը Էդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (Photo 18+)Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան Աշխարհի ամենատարեց մարդը նշել է իր 117-ամյակը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԹունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները Արդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր Ավելի լավ է պատերшզմն ավարտել հենց այսօր, քանի դեռ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում. Փեզեշքիան Կառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Մալիշկայի «ուրվականը» անհետացե՞լ է․ գյուղում մի քանի օր է՝ հանգիստ է Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՄայրը թույլ է տվել անհայտ տղամարդկանց բազմիցս սեռական բռնության ենթարկել իր չորս և յոթ տարեկան դուստրերին՝ գումարի դիմացՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար