Բակալյան. Գանձասար-Կապանում բոլորն աշխատում են միայն հաջողության հասնելու համար
ՍՊՈՐՏ«Գանձասար-Կապանի» հետ մեկ տարվա պայմանագիր կնքելուց հետո 21-ամյա Վարդան Բակալյանը խոսել է կապանյան թիմից ստացած իր առաջին տպավորությունների մասին,- տեղեկացնում է ակումբի մամլո ծառայությունը:
«Ես շատ լավ եմ տրամադրված: Սա մի թիմ է, որը շատ լավ կոլեկտիվ ունի: Միայն դրական տպավորություններ ունեմ:
Տարբերակներ եղել են: Բայց կապնվելով այս ակումբի ներկայացուցիչների հետ զգացել եմ, որ նրանք ցանկանում են ինձ տեսնել իրենց թիմում: Ես էլ որոշեցի կարիերաս շարունակել հենց այստեղ:
Ինձ շատ դուր եկավ թիմի մթնոլորտը: Բոլորը տրամադրված են եւ աշխատում են միայն հաջողության հասնելու համար, ինչը շատ կարևոր է: Ինքս մեծ ցանկություն ունեմ խաղալու:
Ցանկանում եմ «Գանձասար-Կապանի» կազմում խաղալ եվրագավաթներում»,- նշել է Բակալյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



