Ոստիկանությունը Ստամբուլում արցունքաբեր գազ է կիրառել միասեռական ակտիվիստներին ցրելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ոստիկանությունը կիրակի` հունիսի 26-ին, արցունքաբեր գազ է կիրառել տասնյակ ակտիվիստների ցրելու համար, որոնք փորձում էին հավաք կազմակերպել միասեռականների ամենամյա շքերթի առթիվ, որի անցկացումը տեղի իշխանություններն արգելել էին մեկ շաբաթ առաջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գործակալության հաղորդմամբ`միասեռականների շքերթը, որը 2003 թվականից ի վեր ամեն տարի առանց խոչընդոտների է անցկացվել, բացառությամբ` նախորդ տարվա, չեղյալ էր հայտարարվել ուրբաթ, սակայն հարյուրավոր ոստիկաններ շարունակում են հերթափահել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի մոտ:
Ցուցարարների խոսքով` ոստիկաններն առնվազն 7 ակտիվիստի են ձերբակալել:
Անցյալ շաբաթ Ստամբուլի նահանգապետի գրասենյակը հայտնել էր, որ ամենամյա շքերթը արգելվում է` ելնելով անվտանգության նկատառումներից` հաշվի առնելով թուրք ազգայնականների և միասեռական ցուցարարների միջև հնարավոր բախումները:



