Վիտալի Մուտկոն հաստատել է Լեոնիդ Սլուցկու հրաժարականը
ՍՊՈՐՏ«ԲԿՄԱ»-ի գլխավոր մարզիչը չի փոխել Ռուսաստանի հավաքականից հեռանալու որոշումը:
«Լեոնիդ Վիկտորովիչը գտնում է, որ հավաքականը այնքան էլ իրենը չէ և ինքը ավելի շատ ակումբային մարզիչ է: Դա կշռադատված որոշում է, որը նա մեկ անգամ ևս հաստատեց հանդիպման ժամանակ և նա ուզում է կենտրոնանալ ակումբային աշխատանքի վրա:
Եթե պետք է, ապա նա պատրաստ է համագործակցել, կիսվել իր գիտելիքներով: Բայց մենք այսօր պայմանավորվեցինք, որ նա հեռանում է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից»,- ասել է Մուտկոն:
Ռուսաստանը Եվրո-2016-ում հավաքեց 1 միավոր և վերջին տեղով դուրս թռավ խմբից: Ուելսի հետ խաղից հետո (0:3) Սլուցկին հայտարարեց հրաժարականի մասին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



