Իրաքյան զինվորականները հայտարարել են Էլ Ֆալուջան ԻՊ-ից ամբողջությամբ ազատագրելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքյան զինվորականներն «Իսլամական պետության» զինյալներից ազատագրել են Էլ Ֆալուջա քաղաքի վերջին շրջանը, քաղաքի համար մարտերն ավարտված են: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Գեներալ-լեյտենանտ Աբդուլլահ Վահաբ ալ-Սաիդին հայտարարել է, որ մարտերի ընթացքում առնվազն 1800 զինյալ է ոչնչացվել:
Էլ Ֆալուջայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հարձակումն իրաքյան հատուկ նշանակության ուժերը սկսել էին մայիսի 30-ին:
Հունիսի 17-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել էր, որ զինվորականները վերահսկողություն են հաստատել քաղաքի մեծ մասի նկատմամբ, որն ավելի քան 2 տարի «Իսլամական պետության» զինյալների ձեռքում էր:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



