ԱԻ նախարարությունը ներգործության է ենթարկել կարկտավտանգավոր 4 ամպ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին, ժամը 13.11-ից մինչև ժամը 16.01-ը ընդամենը թվով 30 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 4 ամպ, կատարվել է 5208 կրակոց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարություն չի գրանցվել:
Հունիսի 25-ին, ժամը 15.36-ից մինչև ժամը 16:01-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 6 կայանքից Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Արշալույս և Ակնալիճ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1052 կրակոց:
Ժամը 14.45-ից մինչև ժամը 14.53-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 1 կայանքից Վայոց Ձորի մարզի Գետափ համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 50 կրակոց:
Նույն օրվա ժամը 13.33-ից մինչև ժամը 13.47-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքից Կոտայքի մարզի Եղվարդ և Զորավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 207 կրակոց:
Իսկ ժամը 13.11-ից մինչև ժամը 14.09-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 19 կայանքից Արագածոտնի մարզի Ղազարավան, Փարփի, Կարբի, Օհանավան, Արտաշավան և Սաղմոսավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3899 կրակոց:



