Բժիշկները բացատրել են, թե ինչու է պանիրն օգտակար ատամների համար
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Կաթնամթերքի օգտագործումն օրգանիզմի ընդհանուր աշխատանքի համար կենսական անհրաժեշտություն է և հատկապես անհրաժեշտ է առողջ ոսկորներ ունենալու համար: Շատ քիչ հետազոտություն է անցկացվել այն բանում, թե ինչպես է կաթնամթերքը ազդում բերանի խոռոչի վրա, սակայն այժմ ամերիկացի գիտնականները պարզել են, որ պանիրը և այլ կաթնամթերքները կարող են օգնել ատամները պաշտպանելու կարիեսից, հայտնում է Hronika.info-ն:
Կատարված փորձերի արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ պանիրը ունի պաշտպանիչ հատկություններ ատամների էրոզիայի առաջացման դեմ: Բացի այդ, պանրում գոյություն ունեցող բազմաթիվ քիմիական միացությունները կարող են պահպանել ատամի էմալի առողջությունը:
Փորձագետների կարծիքով՝ կաթնամթերքները կարող են օգտագործվել որպես կանխարգելիչ միջոցներ ատամի էրոզիայի դեմ:



