The Telegraph. Պապը վտանգում է Թուրքիայի հետ հարաբերությունները՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆPanorama.am-ը գրում է.
Հայաստան կատարած իր ուղևորության երկրորդ օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Երևանում Հայոց ցեղասպանության գլխավոր հուշահամալիր, դրանով բորբոքելով Վատիկանի ու Թուրքիայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները. Այսպես է գրում «The Telegraph»պարբերականը՝ լուսաբանելով Ֆրանցիսկոս պապի մատուցած հարգանքի տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և դրան՝ Թուրքիայի անդրադարձը:
«Ֆրանցիսկոս պապը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում և աղոթեց Ծիծեռնակաբերդում, որտեղ վեր խոյացող 12 հսկա սյուները խորհրդանշում են այն 12 նահանգները, որտեղ թուրքերը կոտորել են 1,5 մլն հայերի 1915-17 թթ-ի ընթացքում»,-գրում է պարբերականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



