Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ուժեղացնել Եվրամիությանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մեծամասնությունը հունիսի 23-ի հանրաքվեով որոշել է դուրս գալ Եվրամիության կազմից (Brexit): Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 51,9 տոկոսն իր քվեն տվել է ԵՄ-ում Միացյալ Թագավորության անդամակցությունը դադարեցնելու օգտին: Եվ բավական էր` այդ լուրը տարածվի միջազգային ԶԼՄ-ներով, որպեսզի փորձագետներն ու տարբեր գործիչները հռչակեն Եվրամիության փլուզման մասին:

Գույները հատկապես խտացվեցին, երբ Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի պաշտոնատար անձինք հայտարարեցին, որ իրենց բնակչության մեծ մասը դեմ է քվեարկել ԵՄ կազմից դուրս գալուն, հետևաբար, Մեծ Բրիտանիան իրավասու չէ իրենց շահերը ներկայացնել, իսկ իրենք էլ Մեծ Բրիտանիայից անկախանալու հանրաքվե կանցկացնեն: Սակայն, ամենայն հավանականությամբ, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ Մեծ Բրիտանիան չեն փլուզվելու սոսկ այդ որոշման հետևանքով: Պատկերը հասկանալու համար անհրաժեշտ է երևույթը դիտարկել բովանդակային իմաստով, այլ ոչ թե սոսկ ձևական:

Նախ, հանրաքվեն ինքնին չունի պարտադիր իրավաբանական ուժ, այն ավելի շատ վստահության հանրաքվե էր: Պատահական չէ, որ հանրաքվեից հետո ԵՄ կազմում մնալու կողմնակից, երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց իր հրաժարականի մասին: Հանրաքվեի արդյունքները դեռ պետք է հաստատի Բրիտանիայի խորհրդարանը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԵՄ կազմից դուրս գալու օգտին քվեարկել է քաղաքացիների կեսից մի փոքր ավելին, գրեթե հավասար կեսը դեմ է դրան: Երկրում քաղաքացիները սկսել են ստորագրահավաք` նոր հանրաքվե անցկացնելու մասին, որի արդյունքները, ըստ նրանց, պետք է ճանաչել միայն այն դեպքում, եթե ԵՄ կազմից դուրս գալուն կողմ կամ դեմ քվեարկի առնվազն 60 տոկոսը:

Այսինքն` բացառված չէ, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերանայի հանրաքվեի արդյունքները և պաշտոնապես չդիմի Եվրամիությանը անդամակցությունը դադարեցնելու հարցով: Պետք է փաստել, որ քանի դեռ Մեծ Բրիտանիան պաշտոնապես չի դիմել այդ հարցով Բրյուսելին, ապա չենք կարող խոսել ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացի մասին: Բայց եթե անգամ դա տեղի ունենա և Մեծ Բրիտանիան որոշի դուրս գալ ԵՄ-ից, ապա դա կլինի ընդամենը իրերի փաստացի դրության ամրագրում: Խոսքը հետևյալի մասին է: Մեծ Բրիտանիան փաստացի երբեք էլ չի եղել ԵՄ լիարժեք անդամ: Բրիտանիան վաղուց չի միացել Եվրամիության խոշոր ինտեգրացիոն նախագծերին, չի անդամակցել Եվրագոտուն, չի միացել Շենգեն գոտուն, ընդհանուր հարկաբյուջետային քաղաքականությանը, էլ չասած, ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը:

Եվրամիությունը բովանդակային իմաստով տարբերվում է սովորական միջազգային կազմակերպություններից այն առումով, որ ինտեգրացիոն միավորում է: Իսկ ինտեգրացիան ենթադրում է միասնական արժույթ, միասնական վիզային ռեժիմ, միասնական ֆինանսական, հարկաբյուջետային և արտաքին քաղաքականություն: Մեծ Բրիտանիան միշտ դուրս է եղել այդ գործընթացներից և անգամ խոչընդոտել է եվրոպական ինտեգրացիայի խորացմանը: Ստացվում էր, որ Բրիտանիան միլիարդավոր եվրոներ է վճարում ԵՄ-ի ընդհանուր բյուջեին` չօգտվելով ԵՄ-ի տնտեսական ինտեգրացիայից: Հետևաբար, նման անդամակցությունը դառնում է անիմաստ և ծախսատար:

Բայց այս հանրաքվեն դեռ չի նշանակում, որ Մեծ Բրիտանիան հենց վաղը դուրս է գալու ԵՄ-ից: Գործընթացը երկար է տևում, մի քանի տարի, և հնարավոր է, որ վերջնարդյունքում այլ բան տեղի ունենա: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան կարող է լինել այսպես ասած «ասոցացված անդամ» կամ ԵՄ-ի հետ կնքվի առանձին ինտեգրացիոն համաձայնագրեր: Մեծ Բրիտանիան, եթե անգամ լքի միությունը, վստահաբար չի հրաժարվի ԵՄ ազատ առևտրային գոտուց և մաքսային միությունից: Այսինքն` տնտեսապես կշարունակի ինտեգրված լինել ԵՄ-ին:

Իսկ Եվրամիությունը չի կարող Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո փլուզվել, եթե, իհարկե, մնացած երկրները հերթով դուրս չգան, սակայն նման հեռանկար առայժմ չի նշմարվում: Յուրաքանչյուր եվրոպական երկիր այսօր ավելի ուժեղ է և զարգացած Եվրամիության կազմում, առանձին իրենցից լուրջ կշիռ չեն ներկայացնում: ԵՄ-ն նախ և առաջ Ֆրանսիայի և Գերմանիայի միությունն է` ի հեճուկս ԱՄՆ-Մեծ Բրիտանիա տանդեմի և Ռուսաստանի: Եվրոպական տնտեսական ընկերակցությունը ստեղծվել էր շատ ավելի շուտ, քան դրան կմիանար Մեծ Բրիտանիան:

Առաջին եվրոպական ինտեգրացիոն միավորումը` Ածխի և պողպատի ընկերակցությունը, հիմնադրվել է 1951թ., սակայն Մեծ Բրիտանիան միացել է Գերմանիայի և Ֆրանսիայի նախաձեռնած միավորմանը միայն 1973-ին: Հետևաբար, ԵՄ-ն սոսկ Մեծ Բրիտանիայի դուրս գալով չի փլուզվի, ավելին, նույնիսկ կարող է ավելի հզորանալ և խորացնել երկրների միջև ինտեգրացիան, քանի որ դրա գլխավոր խոչընդոտն այլևս չի լինի: Մեծ Բրիտանիան միշտ դեմ է պետական ինքնիշխանության սահմանափակմանը և հրաժարվում է մյուս երկրների հետ կիսել տնտեսական, քաղաքական և հատկապես անվտանգության ոլորտում իր լիազորությունները:

Դրա վկայությունն են Եվրոյին և Շենգենին չմիանալը: Միաժամանակ, չի կարելի բացառել, որ Մեծ Բրիտանիան այս քայլով փորձում է ստիպել ԵՄ անդամ մյուս պետություններին որոշակիորեն զիջումների գնալ: Մի ժամանակ Ֆրանսիան դուրս եկավ ՆԱՏՕ-ից, որն ավելի լուրջ կառույց է, բայց ՆԱՏՕ-ն չփլուզվեց, իսկ Ֆրանսիան հետո վերադարձավ ի շրջանս յուր, երբ ՆԱՏՕ-ում հասան որոշ կնճռոտ հարցերի շուրջ կոնսենսուսի: Ըստ երևույթին, նույն ճակատագիրն է սպասվում Մեծ Բրիտանիային:

Որքան էլ Մեծ Բրիտանիան փորձի անկախ լինել և ապավինի ԱՄՆ-ի աջակցությանը, շատ սերտ է կապված Եվրամիության երկրների հետ և մեկուսանալով` միայն կկորցնի իր ազդեցությունը Եվրոպայում և աշխարհում: Իսկ բրիտանացիները երբեք հենց այնպես չեն հրաժարվում իրենց հավակնություններից:

Տիգրան Խաչատրյան, Past.am վերլուծաբան

Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում