Գիտնականները հին բուրգի տակ ստորգետնյա լիճ են հայտնաբերել
ԼԱՅՖԳիտնականները մայաների քաղաքակրթության տաճարի՝ Կուկուլկան բուրգի տակ ստորգետնյա լիճ են հայտնաբերել, հայտնում է ageofcomp.info-ն:
Բուրգը գտնվում է Մեքսիկայի Չիչեն-Իցա քաղաքում՝ Յուկատան թերակղզում: Հնագետները նաև կարողացել են չափել լիճը՝ լայնությունը՝ մոտ 25-30 մ, խորությունը՝ 20 մ: Գիտնականներից մեկի խոսքով՝ այդպիսի կազմավորում հնարավոր է, երկրաբանության մեջ այն կոչվում է կարստային երևույթ:
Բացահայտումն արել են Մեքսիկայի ինժեներիայի և երկրաֆիզիկայի ինստիտուտի գիտնականները: Գիտնականներին միայն մնում է պարզել՝ արդյոք լիճը եղե՞լ է մայա ցեղի գոյության ժամանակ:
Աղբյուրը՝ Shabat.am
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



