Լարսի անցակետը փակ կլինի 1-2 օր. ԱԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետեւանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի 1-2 օր:
Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետեւանքով առաջացել է ջրածածկման վտանգ:
Հիշեցնենք, անցակետի փակման հետեւանքով խնդիրներ են առաջացել արտահանման հարցում։ Պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ, որոնցով «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի Նովոռոսիյսկ եւ հակառակ ուղղությամբ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



