Մեղրիի սահմանապահները կանխել են թմրանյութի մուտքը Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության Մեղրիի ջոկատի աշխատակիցները ձերբակալել են իրավազանցի, որը փորձում Էր անօրինականորեն թմրանյութեր անցկացնել Հայաստան: Ինչպես տեղեկացրել են սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, «Ագարակ» անցակետում (Սյունիքի մարզ) սահմանային ստուգման ընթացքում Իրանի մի քաղաքացի՝ ծնված 1959 թվականին, խիստ անհանգստության նշաններ Է դրսեւորել:
Այդ կապակցությամբ սահմանապահները որոշում են ընդունել նրա ավտոմեքենան ստուգել ծառայողական շան օգնությամբ:
Զննման ընթացքում ավտոմեքենայի սրահում անցակետի աշխատակիցները հայտնաբերել են փաթեթ՝ բաց կանաչավուն նյութով, որը, ենթադրաբար, բուսական ծագման «մարիխուանա» թմրանյութ Է:
Գործող օրենսդրությանը համապատասխան, ձերբակալվածը հանձնվել Է ՀՀ մաքսային կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներին՝ հետագա քննության համար:
Ընթացիկ տարվա սկզբից Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից «Ագարակ» անցակետում կանխվել Է ավելի քան 250 գրամ ընդհանուր քաշով ուժեղ ներգործող թմրամիջոցների ներկրումը:



