Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հռոմի պապի մասնակցությամբ պատարագներն Էջմիածնում և Գյումրիում ցուցադրվելու են նաև հատուկ էկրաններով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայ կաթողիկե եկեղեցու դիվանատան քարտուղար Հայր Նարեկ Մնոյանը ներկայացրեց Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում նախատեսվող միջոցառումները: Նախագահական նստավայրում հրավիրված ասուլիսի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Հայր Նարեկ Մնոյանը նշեց, որ հունիսի 25-ին, ժամը 10:00-ին Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետը սուրբ պատարագ է մատուցելու հրապարակում: Պատարագին աղոթակցելու է Ամենայն Հայոց կաթողիկոսը, համապատարա գելու են Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք տեր Գրիգոր Եպիսկոպոս Կապրոյանը, ինչպես նաեւ Հայաստանում հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը: «Հաշվի առնելով Գյումրիի հրապարակի տարածքային հնարավորությունները, նախապես կազմակերպիչների կողմից որոշվել է, որ մուտքը լինելու է հրավիրատոմսերով, որոնց շուրջ նախապես աշխատանքներ են կատարվել ու բաժանվել են բոլոր ցանկացողներին: Բոլոր այն հավատացյալների համար, ովքեր կցանկանան  ներկա գտնվել Գյումրիի պատարագին, կից փողոցներում տեղադրված են լինելու էկրաններ: Սուրբ պաարագը մատուցվելու է լատինական ծեսով, սակայն ընթերցումներ են լինելու հայերեն, իսկ երգչախումբը որոշ երգեր, շարականներ երգելու է հայկական ծիսական պատարագներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց  նա:

Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը ներկայացրեց Մայր Աթոռում նախատեսվող միջոցառումները: Նրա խոսքով՝  Մայր Աթոռում հունիսի 26-ի առավոտյան ժամը 10:00-ին մատուցվելու է Սուրբ պատարագ Վեհափառ Հայրապետի ձեռամբ եւ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի աղոթակցությամբ: «Ցանկալի է, որ նշված ժամից մեկ ժամ առաջ մարդիկ ժամանեն, որովհետեւ սա հանրության համար բաց իրադարձություն է: Պատարագը մատուցվելու է Մայր աթոռի բաց խորանի մոտ: Բնականաբար, կլինեն նաեւ համապատասխան էկրաններ, որոնց միջոցով հվատացյալ հանրությունը հնարավորություն կունենա հետեւելու պատարագի ընթացքին»- ասաց հոգեւորականը:

 Պատարագի արարողությունից հետո, ինչպես ընդունված կարգն է ,Հայաստանյաց եկեղեցում, տեղի է ունենալու համատեղ էկումենիկ ճաշ, որը լինելու է փակ: Միջեկեղեցական ճաշից հետո նախատեսվում է համատեղ հայտարարության ստորագրում, որի արդյունքում Էջմիածնում կփակվեն բուն արարողությունները: Դրանից հետո Սրբազան քահանայապետը կուղեւորվի դեպի Խոր Վիրապ՝ այցի վերջին կետը: «Կրկին հիշեցնում եմ, որ Սուրբ պատարագը բաց է լինելու բոլոր ցանկացողների համար, եւ հավատացյալներն առիթ կունենան իրենց երախտագիտությունը հայտնելու եւ սրբազան պատարագին մասնակցելո ւ»,- եզրափակեց Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈւսանողը կրակել է համալսարանի անվտանգության աշխատակցի վրաՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակՌեստորանի աշխատակցի թքի պատճառով հաճախորդը վարակվել է հերպեսով. ՏԵՍԱՆՅՈՒԹԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՏարածաշրջանում հաստատվել է վտանգավոր տենդի 100 դեպքՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանԿինը ցատկել է այրվող բնակարանի պատուհանից և մահացելՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային Տարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը 66-ամյա կինը զուգարանում սպանել է 62-ամյա ամուսնունՍպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Ռեկորդային տեղումներ Հայաստանում. Սևանա լճի մակարդակը այսօր ամենաբարձրն է վերջին 10 տարվա համեմատ Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելու