«Սպարտակ»-ը զիջեց ԲԿՄԱ-ին. Մովսիսյանը մասնակցեց հանդիպմանը
ՍՊՈՐՏՖուտբոլի Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում կայացավ մոսկովյան դերբին, որտեղ «Սպարտակ»-ը պարտվեց ԲԿՄԱ-ին:
Ռուսական Պրեմիեր լիգայի այս տուրում «Սպարտակ»-ը զիջեց բանակայիններին 1-2 հաշվով: Աչքի ընկան Իգնաշեւիչը և Մուսան, իսկ «Սպարտակ»-ի կազմում գոլն իր ակտիվում գրանցեց Կոմբարովը:
Հայաստանի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանը թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց միայն 73-րդ րոպեին: Հայ հարձակվող ձեռքից բաց թողեց իր հնարավորությունը գոլ խփելու: Իսկ ահա ազգային թիմի մեկ այլ անդամ` Արազ Օզբիլիսը, առհասարակ չմասնակցեց հանդիպմանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



