Իրական ծաղիկներ ու ոսկի պարունակող շրթներկը նոր «բյութի թրենդ» է դարձել (լուսանկարներ)
ՖՈՏՈTert.am-ը գրում է.
Չինաստանում վաճառքի է հանվել նոր տեսակի շրթներկ, որն իր մեջ բնական ծաղիկների մասնիկներ, ոսկու փայլաթիթեղ է պարունակում ու ամբողջությամբ թափանցիկ է:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, Kailijumei անվանումը ստացած ուշագրավ նորույթը հասցրել է կարճ ժամանակում գրավել կանանց ու աղջիկների ուշադրությունը` դառնալով նոր «բյութի թրենդ» Չինաստանում:
Հետաքրքրական է հատկապես այն փաստը, որ քսելուց հետո թափանցիկ շրթներկը շուրթերին հաղորդում է բաց վարդագույն երանգ, սակայն, կախված մարդու մարմնի ջերմաստիճանից ու դրանում խոնավության մակարդակից, շրթներկը փոխում է իր գույնը:
Նշվում է, որ 1 շրթներկի գինը 30 դոլար է:








1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



