Անգլիայի հարավում հեղեղումները կարող են դժվարացնել բրիտանացիների մասնակցությունը հանրաքվեին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի հարավում գիշերը տեղացած հորդառատ անձրեւները հեղեղել են երկրի մայրաքաղաքի եւ Անգլիայի հարավ - արեւելքի այլ քաղաքների մի շարք շրջաններ, ինչն սպառնում Է դժվարացնել քվեարկության գործընթացը Եվրամիությանը երկրի անդամակցության հարցի շուրջ հունիսի 23-ին անցկացվող հանրաքվեում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գիշերը մի քանի ժամում տարածաշրջանում տեղացել Է անձրեւների ամսական նորման: Տեղատարափ անձրեւները, կանխատեսման համաձայն՝ կշարունակվեն նաեւ ցերեկը: Մետրոյի առնվազն հինգ կայարաններ, այդ թվում՝ Լոնդոնի կենտրոնում, փակ են ջրով ծածկվելու պատճառով: Գետնուղու մի քանի գծերում նկատվում են երթեւեկության դադարեցումներ: Նաեւ ճանապարհներ են ջրածածկ եղել Անգլիայի հարավ - արեւելքի մի շարք շրջաններում, ինչը կարող Է ճանապարհային քաոս առաջացնել, ինչպես նաեւ դժվարացնել բրիտանացիների մասնակցությունը քվեարկությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



