Գվարդիոլա. Ցանկանում եմ ևս մեկ անգամ դառնալ Գերմանիայի չեմպիոն
ՍՊՈՐՏ«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է 2015-16թթ. մրցաշրջանի նպատակներից:
-Բնականաբար, ես ցանկանում եմ «Բավարիայի» հետ ևս մեկ անգամ դառնալ Գերմանիայի չեմպիոն: Բունդեսլիգայում հիանալի թիմեր կան, բայց դեռ ոչ մեկին չի հաջողվել չորս անգամ անընդմեջ չեմպիոն դառնալ: Հենց դրան ենք մենք ձգտում: Բացի այդ, եթե ֆուտբոլիստները վնասվածքներ չստանան, ցանկանում ենք հասնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ: Մենք հիանալի թիմ ունենք,-ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի գլխավորությամբ «Բավարիան» Գերմանիայի չեմպիոն է դարձել 2013-14թթ. և 2014-15թթ. մրցաշրջաններում: Մինչ իսպանացի մասնագետի գալը, «Բավարիան» երկու անգամ մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին, իսկ Գվարդիոլայի օրոք երկու անգամ պարտվել է կիսաեզրափակիչներում:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
3
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
4
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



