Մոլդովայում ձերբակալել են երգչուհի Ժասմինի ամուսնուն
ԼԱՅՖԵրգչուհի Ժասմինի ամուսնուն՝ Իլան Շորին, Մոլդովայում երեք օրով ձերբակալել են: «Дни», վկայակոչելով «Բլոկնոտ –Մոլդովա»-ն, գրում է, որ գործարարին կասկածում են խոշոր չափերի խարդախության, նաեւ փողեր լվանալու մեջ:
Իրավապահ մարմինները մտադիր են թույլատվություն պահանջել՝ գործարարին 30 օրով կալանավորելու համար: Քննությունը ունի ինչ-որ ապացույցներ, նաեւ արտասահմանից ստացված տեղեկություն: Շորը նաեւ մեղադրյալ է մեկ այլ քրեական գործում, որը հարուցվել է 2014-ին:
Հիշեցնենք, որ Իլան Շորի ցուցմունքները թույլ են տվել քրեական գործ հարուցել երկրի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատի դեմ: Գործարարը ներկայացել էր մեղայականով ու խոստովանել, որ օգտվել է քաղաքական գործչի հովանավորությունից ՝ նրան դրա համար վճարելով մոտ 250 մլն դոլար:
Իր հերթին Ժասմինը ռուսական Life պորտալին տված հարցազրույցում մեկնաբանել է ամուսնու ձերբակալությունը:
38-ամյա Ժասմինը այդ ժամանակ նույնպես Քիշնեւում էր իր երկու երեխաների հետ։ Ժասմինի խոսքով ամուսնու կալանքը ցնցել է իրեն, քանի որ նրա կարծիքով իրավապահ մարմինները ձերբակալության համար ոչ մի հիմք չունեին:
«Մենք բոլորս ցնցված ենք: Ես հիմա Քիշնեւում եմ իմ դստեր ու նորածին որդու հետ ու ամեն կերպ փորձում ենք աջակցել ամուսնուս,- ասել է Ժասմինը,- Հույս ունեմ, որ երեք օրից նրան բաց կթողնեն, քանի որ նրան ձերբակալելու հիմքեր չկան: Հիմա մեզ նույնիսկ չեն ասում, թե ինչի համար է կալանավորվել իմ ամուսինը»,- նշել է երգչուհին:
Աղբյուրը` NEWS.am STYLE



