Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերգո Կարապետյանը հետևել է թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 22-ին այցելել է «Սպայկա» ընկերություն` թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Այս տարի բնակլիմայական պայմաններից ելնելով ծիրանը շուտ է հասունացել, և արտահանման աշխատանքներն ավելի վաղ են սկսվել: Եթե անցած տարվա հունիսի 22-ի դրությամբ արտահանվել էր 2710 տոննա ծիրան, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում արդեն արտահանվել է 5675 տոննա: Այսօրվանից վերամշակող գործարաններում սկսվում է նաև մթերման գործընթացը: Չնայած եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի վաղ ակնկալվում էինք ծիրանի ցածր բերք, սակայն այդ կանխատեսումները չիրականացան, և այս տարի նախնական գնահատականներով` կունենանք ավելի քան 60 հազար տոննա բերք», - լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նախարար Կարապետյանը:

Նախարարի խոսքով` այս տարի հանրապետությունում սպասվում է պտղի բարձր բերք: Օրական հանրապետությունից արտահանվում է շուրջ 80-100 տոննա կեռաս, արդեն արտահանվել է 2010 տոննա` նախորդ ամբողջ տարվա 2000 տոննայի դիմաց, իսկ ծիրանի արտահանման օրական միջին ծավալը կազմում է մոտ 600-800 տոննա:

Մինչ օրս ընդհանուր առմամբ արտահանվել է 63700 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ ամբողջ տարվա 76 700 տոննայի դիմաց: Նախարարը նաև հավելել է, որ մինչև տարեվերջ  նախատեսվում է պահպանել այդ բարձր ցուցանիշը:

«Սպայկա» ՍՊԸ-ի «Արարատֆուդ»  ընկերության  տնօրեն Համլետ Թադևոսյանն  իր հերթին ընդգծել է, որ այս տարի ծիրանն ավելի լավ ապրանքային տեսք ունի, մթերման գործընթացը հաջող է ընթանում, այս պահին մթերման գինը 500 դրամ է, նախատեսում են կրկնապատկել նախորդ տարվա մթերումների քանակները:

Նա նաև տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է նաև կրկնապատկել ծիրանի արտահանման ծավալները` 5000 տոննա նախորդ տարվա 2500 տոննայի դիմաց: Ինչպես  նախորդ տարիներին, հետագայում կազմակերպվելու են նաև դեղձի, սալորի, խաղողի և այլ մրգերի մթերումներ: Համլետ Թադևոսյանը նաև նշել է, որ ընկերությունում արդեն գործարկվել է նոր արտադրամաս, որը գտնվում է փորձարկման փուլում: Այստեղ կվերամշակվեն մրգեր, կարտադրվեն հյութեր և կոմպոտներ` Ռուսաստանի Դաշնություն և  Եվրամիության երկրներ արտահանելու նպատակով:

 

Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Սկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Շուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Վթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈւսանողը կրակել է համալսարանի անվտանգության աշխատակցի վրաՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակՌեստորանի աշխատակցի թքի պատճառով հաճախորդը վարակվել է հերպեսով. ՏԵՍԱՆՅՈՒԹԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՏարածաշրջանում հաստատվել է վտանգավոր տենդի 100 դեպքՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանԿինը ցատկել է այրվող բնակարանի պատուհանից և մահացելՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային Տարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը 66-ամյա կինը զուգարանում սպանել է 62-ամյա ամուսնունՍպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն