Քայլի Ջենների 4 մլն դոլարանոց առանձնատունը. հայացք ներսից
ՖՈՏՈ18-ամյա Քայլի Ջենները օրերս իր առանձնատունը վաճառքի է դրել:

Քիմ Քարդաշյանի քույրը 2014-ին 2.6 մլն դոլարով էր գնել այս տունը:

Իսկ հիմա հեռուստաաստղն իր առանձնատունը վաճառում է 4 մլն դոլարով:

Համացանցում հայտնվել են Քայլիի տան լուսանկարները: Ճոխությունն իրոք բնորոշ է Քարդաշյան-Ջեններ գերդաստանին:













Ի դեպ, Քայլին արդեն մի նոր առանձնատնով է հետաքրքրվել, որն արժե 6 մլն դոլար, եւ գտնվում է Քլոեի ու Քորթնիի տների հարեւանությամբ:
Նշենք, որ Քայլիի ավագ քույր Քիմ Քարդաշյանը GQ–ի համարհամարձակ ֆոտոշարքից հետո իր երկրպագուներին ուրախացրել է հերթական բիզնես նախագծով: 35-ամյա հայուհին սկսել է փաթեթավորման թուղթ արտադրել իր հետույքի kimojis պատկերներով, նաեւ հեռախոսի համար պատյաններ, որոնց վրա պատկերված են սրտեր՝ Send Nudes (ուղարկեք մերկ լուսանկարներ) գրությամբ:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE



