Դոլարն ու ռուբլին էժանացել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 14-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.39 դրամով` կազմելով 478.05 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.04 դրամով և կազմել 533.07 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժն ից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 7.37 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.99 դրամով և կազմել 746.67 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինն օգոստոսի 14-ին կազմել է 17 հազար 164.07 դրամ, արծաթի գինը՝ 235.62 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 185.23 դրամ:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի



