«Ոսկե ծիրան» կինոփառատոնին կմասնակցի 37 երկիր, կներկայացվի 43 ֆիլմ
ՄՇԱԿՈՒՅԹ«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերն ու միջազգային ժյուրիների կազմերն արդեն ընտրված են: Կինոփառատոնը Երեւանում կանցկացվի արդեն 13-րդ անգամ։
Նշենք, որ գրանցված 900 հայտերից ընտրվել է 43 ֆիլմ, որոնք էլ կպայքարեն հիմնական երեք մրցութային ծրագրերում։ Ֆիլմերից 12-ը` Միջազգային խաղարկային մրցույթում, 15-ը` Միջազգային վավերագրական մրցույթում եւ 16-ը՝ Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում: Մրցութային ֆիլմերի աշխարհագրությունն այս տարի ընդգրկել է 37 երկիր:
Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի կունենա արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեքը։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



