Ադրբեջանական բանակը ենթասպա է կորցրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսարեւելյան սահմանում տեղակայված զորամասերից մեկի ենթասպա Իբրահիմ Իսմայիլ օղլու Օսմանովը, ով երեք օր առաջ վիրավորվել էր, մահացել է զինվորական հոսպիտալում:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ աղբյուրներին:
Ըստ տեղեկությունների' Կախի շրջանից զինծառայության զորակոչված Իբրահիմ Օսմանովը հրազենային վիրավորումներ էր ստացել կրծքի շրջանում:
Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանել փաստը: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը չէր հայտնել նաեւ ենթասպայի վիրավորվելու մասին:
Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի եւ արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 92 զինծառայող եւ 31-ից ավելի վիրավոր:



