Սահմանին զոհված Կարեն Հովհաննիսյանին հողին հանձնեցին զինվորական կարգով
ՎԻԴԵՈՇահումյանի երկրորդ գերեզմանատանը այսօր՝ օգոստոսի 14-ին, զինվորական կարգով հողին հանձնեցին երկու օր առաջ մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհված` 23-ամյա Կարեն Հովհաննիսյանի մարմինը։
Արարողությանը ներկա էին նաեւ Կարենի ծառայակիցները, հրամանատարական կազմը։
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Կարենին հետմահու շնորհված «Մարտական ծառայություն» մեդալը հանձնվեց զոհված զինծառայողների ծնողներին։
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Կարեն Հովհաննիսյանը պետք է զորացրվեր դեկտեմբերի 25-ին, սակայն oգոտոսի 12-ին ԼՂՀ մարտական դիրքերից մեկում զոհվել էր հակառակորդի կրակոցից: Նրա հոգեհանգստի արարողությանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



