Դի Կապրիոն, Լոպեսն ու այլ աստղեր ընթրել են Հիլարի Քլինթոնի հետ (լուսանկարներ)
ՖՈՏՈTert.am-ը գրում է.
Հոլիվուդյան մի շարք առաջնակարգ աստղեր` Լեոնարդո Դի Կապրիոն, Ջենիֆեր Լոպեսը, Սառա Ջեսիկա Պարկերը, Մեթյու Բրոդերիկն ու այլք, մասնակցել են ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ ընթրիքին:
Ինչպես նշում է Tatler-ը, աստղային ընթրիքը կազմակերպել են հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնն ու նրա կինը՝ դիզայներ Ջորջինա Չափմանը:
Հայտնի է, որ Դի Կապրիոն ու մյուս աստղերն անձամբ շնորհավորել են Քլինթոնին կայացած փրայմերիզներում հաղթելու, ինչպես նաև 2-րդ թոռնիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Դի Կապրիոն խոշոր նվիրատվություն է արել Քլինթոնի նախընտրական քարոզարշավի համար:
Լեոնարդո Դի Կապրիո



Մեթյու Բրոդերիկ, Սառա Ջեսիկա Պարկեր



Ջենիֆեր Լոպես


Հիլարի Քլինթոն


Վեռա Վոնգ

1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



