«Բարսելոնայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Աստոն Վիլա»
ՍՊՈՐՏԱնգլիական «Աստոն Վիլան» հայտարարել է «Բարսելոնայի» եզրային կիսապաշտպան Ադամ Տրաորեին (Մալի) գնելու մասին:
19-ամյա ֆուտբոլիստը կնքել է հինգ տարվա պայմանագիր: Տրաորեին գնելու ցանկություն ունեին նաեւ «Լիվերպուլը» եւ «Սթոք Սիթին»:
Տրաորեն «Բարսելոնայի» գլխավոր թիմում նորամուտը նշել է 2013թ. նոյեմբերին Ամստերդամի «Այաքսի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում:
Սակայն Տրաորեն հիմնականում խաղացել է «Բարսելոնայի» երկրորդ թիմում, որի կազմում անցկացրել է 63 հանդիպում եւ խփել է 8 գնդակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



