Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե ՀՀ իշխանություններն իրեն «պաշտոն» են խոստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն իր մերձավորների շրջանում հայտարարել է, որ ՀՀ իշխանություններն իրեն «պաշտոն» են խոստացել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա ասել է, որ վերջին շրջանում պարբերաբար հանդիպել է ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ եւ քննարկել այդ հարցը: Սակայն Մ. Հակոբյանը չի ասել, թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը:
ԼՂՀ ՊԲ նախարարը լրագրողներից եւս թաքցնում է այդ տեղեկությունը եւ խուսափում է կոնկրետ պատասխանելուց, երբ նրանից փորձում են պարզել, թե, ի վերջո, ինքը «տեղափոխվո՞ւմ» է Հայաստան, թե՞ ոչ: «Ի՞նչ է՝ իրավունք չունե՞մ Հայաստանում աշխատելու»,- լավագույն դեպքում այսպես է պատասխանում նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



