«Փորձում եմ թույլ չտալ, որ անձնականս հասանելի լինի մյուսներին». Դիանա Գրիգորյան
ՖՈՏՈ
Tert.am-ը գրում է.
Հայկական սերիալների ամենաքննարկվող սցենարիստն այժմ ԱՄՆ-ում է: Ի՞նչն է տարել Դիանա Գրիգորյանին Ամերիկա, ինչը՞ կարող է նրան պահել Լոսում, ինչո՞ւ են նրա բոլոր սցենարները քննարկվում, այս և մյուս հարցերի պատասխանները՝ օվկիանոսից այն կողմ զրույցում:
Ի՞նչը տարավ Ձեզ Օվկիանոսից այն կողմ:
- Մենք մեկնել ենք ԱՄՆ նկարահանումների համար: Սյուժետային զարգացումները ծավալվում են այստեղ: Ընթերցողները, եթե հետևում են PanArmeniaTV-ի եթերին, ապա կհասկանան ինչի մասին եմ պատմում, քանի որ ֆիլմում ակնհայտ է, որ հերոսուհին տեղափոխվում է ԱՄՆ: Անհրաժեշտ էր այստեղ լինել և գործունեություն ծավալել:
Ճանապարհորդության միայնակ եք մեկնել, թե՞ բալիկների ուղեկցությամբ:
-Երեխաներս ևս այստեղ են: Նրանք հիմա հաճախում են ամառային դպրոց: Հանգիստն ու աշխատանքը համատեղել ենք:
Նահանգներում առաջին անգամ ե՞ք: Ինչպիսի՞ն են տպավորությունները:
- Այո, առաջին անգամ եմ ԱՄՆ-ում, քանի որ տանել չեմ կարողանում երկար թռիչքները: Ինձ շատ-շատ են համոզել, որ գամ, իսկ երեխաներս պարբերաբար լինում են Ամերիկայում: Մեկ անգամ գալով հասկացա, որ երկար թռիչքը այդքան էլ ձանձրալի չէ: Ես հաղթահարեցի այդ փորձությունը և արդեն հաճախակի կգամ: Շատ սիրեցի այս երկիրը: Տպավորություններս էլ դրական են:
Շարունակությունը` այստեղ




















































