Ֆրանսիան կողմ է Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի արագ ստորագրմանը. Ֆրանսիայի դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան կողմ կարտահայտվի Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի արագ ստորագրմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«Հանձնաժողովի հետ բանակցային գործընթացները հաջող են ընթանում, մենք ակնկալում ենք հնարավորինս արագ ստորագրում, սակայն եկեք չշտապենք, առաջ չընկնենք իրադարձություններից: Բանակցային գործընթացներում միշտ էլ լինում են դժվար պահեր, սակայն դեռեւս մեծ խնդիրներ կարծես թե չկան: Մեր ցանկությունն է տեսնել ԵՄ-Հայաստան ավելի ընդգրկուն, արտահայտված համագործակցությունը»,-նշեց դեսպանը:
2015թ․հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին եւ Բարձր ներկայացուցչին սկսել բանակցությունները Հայաստանի հետ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ, ինչպես նաև տրամադրեց համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015 դեկտեմբերի 7-ին։



