Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիան փախստականներին դարձրել է շանտաժի առարկա. Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի հերթական ելույթը նվիրված է եղել փախստականների խնդրին: Այս մասին տեղեկացրին Նաիրա Կարապետյանի աշխատակազմից:  Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ: 

«Տիկնայք և պարոնայք,

Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին գերազանց կատարած աշխատանքի համար:

Երեկ աշխարհը նշում էր Փախստականների միջազգային օրը, մի օր, երբ մենք պետք է մի պահ կանգ առնենք և մտածենք, օր, երբ պետք է գործենք և հոգ տանենք:

Միգրանտների և փախստականների խնդիրը վերաբերում է ողջ Եվրոպային, և մեր բոլորի համար թիվ մեկ և ամենադժվար խնդիրը միգրանտներին «ոչ տանը լինելու» զգացողությունից ազատելն է: Նախ և առաջ մենք պետք է հասկանանք, որ միգրանտները կամ փախստականները, ինչպես էլ մենք անվանենք նրանց, սովորական մարդիկ են, մարդիկ, ովքեր հարկադրված լքել են իրենց հայրենիքը և հանգամանքների բերումով բնակություն հաստատել օտար պետություններում: Օտար երկրում նրանք ինտեգրվելու խնդիր ունեն, խնդիր ունեն ընդունելու նոր երկիրը և ընդունվելու նորի կողմից: Իմ ժողովուրդի պատմությունը նույնպես փաստում է այդ մասին. հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները և նոր ապաստան գտնել օտար երկրներում, որպեսզի փրկեն իրենց կյանքը կոտորածից: Հարյուր տարի առաջ նրանք տեղահանվել են թուրքերի կողմից կատարված Ցեղասպանության պատճառով:

Այսօր շատ փախստականներ բնակություն են հաստատել եվրոպական շատ երկրներում, և ճիշտ ժամանակն է, որպեսզի աշխարհը այս կարիքավոր մարդկանց նկատմամբ մարդասիրություն ցուցաբերի: Իմ երկիրն ապաստան է տվել շուրջ 30.000 փախստականի: Հայաստանն այն երկիրն է, որն ընդունել է մի շարք օրենսդրական կարգավորումներ՝ այս մարդկանց գործարար ոլորտում տալով  արտոնություններ` լիարժեք ինտեգրվելու նպատակով: Մեր կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Հայաստանում ապաստան գտած մարդկանց կյանքի նորմալ պայմաններն ապահովելու նպատակով:

Եվրոպական շատ երկրներ են ապաստան տվել փախստականների, և այժմ էլ բարձրացնելով նրանց անվտանգության ապահովման մասին այս նուրբ հարցը` մենք ի ցույց ենք դնում միգրանտների նկատմամբ մեր բոլորի կողմից հոգատարությունը: Սա բնական է, բոլորս էլ մարդ ենք:

Սակայն Եվրոպայի Խորհրդի անդամ հանդիսացող մի պետություն՝ Թուրքիան, փախստականների հանդեպ ունի այլ մոտեցում` դարձնելով նրանց քաղաքական շահարկումների և անգամ շանտաժի գործիք: Նա նույնիսկ սպառնում է հարևան պետություններին «միգրանտների համար սահմանը բացելով»: Արդյոք սա ընդունելի պահվածք է Եվրոպայի համար: Համոզված եմ ՝ ոչ:

Զեկուցողը լավ աշխատանք է կատարել: Հունաստանն այսօր ունի մեր աջակցության կարիքը, Հունաստանի միգրացիոն ծառայությունն ունի մեր աջակցության կարիքը: Փախստականներին, հատկապես միգրանտ կանանց և երեխաներին պաշտպանելու անհրաժեշտություն կա:

Շնորհակալություն, տիկին Ստրիք, այս կարևոր և նրբանկատ թեմային անդրադառնալու համար»:

Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի 3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակը կարող է ավելանալ 720 տոննայովԳիշերվա հարձակումների հետևանքով Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում զոհվել է 20-ամյա տղամարդ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԱրտակարգ դրություն՝ կարմրուկի պատճառովՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Ժայռից ընկած 13-ամյա տղան ծանր վիճակում էԻսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանըՌուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»